«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեց։
Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Հիշեցնենք՝ Դավիթ Ղազինյանը կալանավորվել էր 2 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԿԸՀ-ն բավարարել է Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Հիշեցնենք նաև՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել էին ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Դիտումների քանակ1