Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Ըստ ռուսական կողմի՝ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածությունը և հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները։ «Ռուսական կողմը շեշտել է տարածաշրջանում կայունության, անվտանգության և անարգել նավարկության վերականգնման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ անդրադարձ է եղել երկկողմ գործակցության հարցերի:
Մանրամասները՝ տեսաշարում: