Հայտնի են ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում

Sportico պորտալն «Ուիմբլդոնի» մրցաշարից հետո հրապարակել է թենիսիստների պարգևավճարների դասակարգման ցուցակն այս մրցաշրջանում։

Առաջին տեղում աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն է։ Այս տարի իտալացի թենիսիստը ստացել է 11,62 միլիոն դոլար պարգևավճար։

Ընթացիկ մրցաշրջանում Յանիկ Սիները հաղթել է «Ուիմբլդոնում» ու «Մասթերս» շարքի 5 մրցաշարերում։

Ամենաշատ պարգևավճար ստացած թենիսիստներն այս մրցաշրջանում

  1. Յանիկ Սիներ (Իտալիա) – 11,62 միլիոն դոլար
  2. Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – 9,03 միլիոն դոլար
  3. Լինդա Նոսկովա (Չեխիա) – 6,19 միլիոն դոլար
  4. Միրա Անդրեևա (Ռուսաստան) – 5,58 միլիոն դոլար
  5. Արինա Սաբալենկա (Բելառուս) – 5,08 միլիոն դոլար
  6. Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – 4,66 միլիոն դոլար
  7. Կարոլինա Մուխովա (Չեխիա) – 4,46 միլիոն դոլար
  8. Կառլոս Ալկարաս (Իսպանիա) – 4,37 միլիոն դոլար
  9. Կորի Գաուֆ (ԱՄՆ) – 4,11 միլիոն դոլար
  10. Ֆլավիո Կոբոլի (Իտալիա) – 3,87 միլիոն դոլար

Leave a comment