Դատախազությունը միջնորդել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառել 1 միլիարդ դրամի չափով գրավ, չբացակայելու արգելք և վարչական հսկողություն

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լեւոն Պետրոսյանի նախագահությամբ, քննարկվում է ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի հարցը։

Դավիթ Ղազինյանի պաշտպանները դատարանում միջնորդել են փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ հիմնավորելով, որ Ղազինյանն արդեն ստացել է պատգամավորի կարգավիճակ։

Դատարանը հայտարարել է, որ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը կքննի առաջնահերթության կարգով։

Միաժամանակ մեղադրող կողմը ևս միջնորդություն է ներկայացրել՝ առաջարկելով Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել այլ խափանման միջոցներով։ Մասնավորապես, դատախազությունը միջնորդել  է կիրառել 1 միլիարդ դրամի չափով գրավ, չբացակայելու արգելք և վարչական հսկողություն։

Leave a comment