Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 571 ԱԹՍ խոցելու մասին: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Կալուգայի, Լենինգրադի, Նովգորոդի, Ռյազանի, Տուլայի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի և Սև ծովերի տարածքները:
Կրկին հարվածներ են հասցվել Wildberries ընկերության պահեստներին՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում: Հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ: Թիրախավորվել են այլ ենթակառուցվածքներ: Wildberries-ի պահեստ է հարձակման ենթարկվել նաև Սիմֆերոպոլում:
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել էին Կրասնոդարում, Ստավրոպոլում, Տամբովի և Մոսկվայի մարզերում Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնների, մի քանի տասնյակ մարդիկ էին զոհվել և վիրավորվել: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ այդ պահեստներում եղել են ԱԹՍ-ների և տեղորոշիչ սարքավորումների արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: