Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստվում են լայնածավալ գործողության Արևմտյան ափին

Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՊՈւ) հայտարարել են, որ պատրաստվում են լայնածավալ հակաահաբեկչական գործողություն անցկացնել Արևմտյան ափին՝ տարածքում քաղաքացիական անձանց վրա հարձակումների աճի պատճառով։

«Ի պատասխան այսօր (ուրբաթ) Թել թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման՝ ԻՊՈւ զինվորները պատրաստվում են լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների տարածքում», – ասվում է ԻՊՈւ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Նշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում իսրայելական ուժերը ձերբակալել են Արևմտյան ափում ահաբեկչություն հրահրելու մեջ կասկածվող ավելի քան 80 հետախուզվող անձանց։

Leave a comment