Իրանի բանակը անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում երեք ամերիկյան ռազմական բազաների վրա, հայտնում է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
Զինվորական հայտարարության մեջ պարզաբանվում է, որ իրանական բանակը հարվածներ է հասցրել Ալ-Ուդեյրի ավիաբազայում գտնվող ամերիկյան ռազմական պահեստներին, ինչպես նաև Քուվեյթի Դոհա և Արիֆջան ճամբարներում գտնվող ռազմական բազաներին։
Իրանի պետական ռադիոն և հեռուստատեսությունը հրապարակել են Քուվեյթի Ալ-Սալամ ավիաբազայում ԱՄՆ ռազմական ստորաբաժանումների ենթադրաբար տեղակայման վայրերում գտնվող շենքերի վրա բալիստիկ հրթիռային հարվածի հետևանքների արբանյակային պատկերը։