Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող WTA 250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում 23-ամյա թենիսիստը պետք է մրցեր աշխարհի 45-րդ ռակետ, Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Օլեյնիկովայի հետ, որը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։

Կիսաեզրափակիչում Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 97-րդ ռակետ, հունգարացի Աննա Բոնդարը, որը քառորդ եզրափակիչում 6։1, 7։6 հաշվով հաղթել է Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևային։ 

Էլինա Ավանեսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ տարել է երկու հաղթանակ, իսկ առաջին ու երկրորդ շրջաններում պարտության էր մատնել նիդերլանդցի Արանչա Ռուսին ու Ղազախստանը ներկայացնող Յուլիա Պուտինցևային։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում հայ թենիսիստը 208-րդ տեղում է։



Leave a comment