Գրտնակի հարվածով մորը սպшնած եղբայրներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի և հաշվառված է

Գրտնակի հարվածով մորը սպшնած եղբայրներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի և հաշվառված է

NEWS.am-ի տեղեկություններով, Արագածոտնի մարզի Մելիքգյուղում գրտնակի հարվածով մորը սպանած եղբայրներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի և հաշվառված է: 

Հայտնի չէ՝ արդյո՞ք նրա նկատմամբ շարունակական հսկողություն է եղել հոգեբույժի կողմից, եւ ինչու է նա հասարակության համար վտանգ ներկայացնող առոջղական վիճակում փաստացի առանց հսկողության եղել։

Ավելի վաղ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնել էին, որ Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։

Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։

Leave a comment