Սմարթֆոնների վրա երկար ժամանակ անցկացնելը և սոցիալական ցանցերի անընդհատ օգտագործումը վնասակար են մարդու օրգանիզմի համար, հայտնել է սննդաբան Ալեքսանդր Բուրլակովը, որի խոսքերն է մեջբերել Ռուսաստանի Հանրային լրատվական ծառայությունը։
Բուրլակովը բացատրել է, որ ոչ թե գաջեթներն են քաղցկեղ առաջացնում, այլ այն փաստը, որ դրանք օգտագործող մարդիկ խուսափում են ֆիզիկական ակտիվությունից։
«Օրինակ, ցույց է տրվել, որ երկարատև նստելը մոտ 1.5 անգամ մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի և 1.7 անգամ՝ էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման ռիսկը»,- ընդգծել է բժիշկը։
«Մոտ 850,000 մասնակիցների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ քաղցկեղից մահացության աճը կապված է ցածր ֆիզիկական ակտիվության հետ», – հավելել է սննդաբանը՝ նշելով, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել ռիսկը։