Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները Թուրքիայում կայացած հավաքի ժամանակ կռվի են բռնվել հյուրանոցային համարում (տեսանյութ)։
Թիմակիցները նրանց բաժանելու փոխարեն տեսանկարահանել են բախումը, այնուհետև տեսանյութը հայտնվել է համացանցում։
Կռվի մասնակիցներից մեկը Լոնդոնի «Չելսիի» 16-ամյա ֆուտբոլիստ Հեյզի Գրիմվեյդն է։
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ խնդիրը լուծվել է, և որևէ հետագա գործողություն չի ձեռնարկվի, գրում է BBC-ն։