Իրանի հետ պատերազմը սրել է լարվածությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև, հաղորդում է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահը դժգոհություն է հայտնել Նեթանյահուից և երբեմն իր օգնականներին ասել է, որ չի ցանկանում խոսել կամ հանդիպել նրա հետ։
WSJ-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի հետ հակամարտությունը «անձնական ազդեցություն է ունեցել» Թրամփի և նրա մի քանի ավագ խորհրդականների վրա։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ հետախուզական գործակալությունները զգուշացրել են վարչակազմի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների Իրանից հնարավոր սպառնալիքի մասին և հրամայել են խուսափել տաքսիներից։
Հրապարակման համաձայն՝ Թրամփն ակնակել է, որ Իրանի հետ պատերազմը կշարունակվի մի քանի շաբաթ, և հակամարտության ձգձգված բնույթը գնալով ավելի ու ավելի հիասթափեցնող է դառնում։