«Ոչ միայն ընտրությունների բուն օրը, այլև ընտրությունների նախորդած ժամանակահատվածում Հայաստանում ուղղակի խեղվել է ընտրական իրավունքը և այն ահռելի ադմինիստրատիվ ռեսուրսները, որ հրապարակ էին նետվել, իրավական «беспредел»-ը, քաղաքական հետապնդումները, ատելության խոսքի սարսափելի կիրռումը բացարձակապես թույլ չեն տալիս, որպեսզի մենք խոսենք ազատ և արդար ընտրությւոնների մասին»,-ՊԵԿ քննչական վարչության դիմաց ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին հրավիրել են ՊԵԿ քննչական վարչություն՝ հարցաքննության։
Լիլիթ Գալստյանի խոսքով՝ ընտրությունների օրը գիշերը ժամը երկուսին երբ ձայների հաշվարկը դադարեցվեց, այն ուղղակի այն մասին էր, որ սառեցվում է ընտարկան հաշվարկը և այնտեղ նկարչության գործընթաց է տեղի ունենում։
«Այս ամենը ոչ միայն չի խոսում ազատ և արդար ընտրությունների մասին, այլև սա մի իրականություն է, որը կիլոմետրերով հեռու է ժողովրդավարական լինելուց»,-ասաց նա։ ։
«Առավել քան ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի առնչությամբ, ինչպես շատ-շատ քաղաքական այլ դեմքերի նկատմամբ, կիրառվում է, ոչ թե իրավական գործիքակազմ, այլև Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն։ Մեքն տեսնում ենք, որ այս բոլոր պրոցեսները ոչ միայն վրեժխնդրության, ոչ միայն ոչ բարոյականության կարմիր գծերը հատելու մասին են, այլև սրանք առողջ պետության, ժողովրդավարության հետ 0 առնչություն ունեն։ Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, ոչ միայն չի տեղավորվում մարդկային, բարոյական քաղաքական ձևաչափերի մեջ, այլև այն աներևակայելի է»,-նշեց Լիլիթ Գալստյանը՝ նաև հայտնելով, որ «Հայաստան» դաշինքը գնում է ԱԺ շարունակելու պայքարն ազգային արժեքների պահպանության համար։