Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ․ ԶԼՄ-ներ

Քաղաքականություն

24.07.2026 | 14:08

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում կհանդիպի  նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկիի այցը Միացյալ Նահանգներ նախատեսված է հուլիսի 28-ին։

Այցի շրջանակում Ուկրաինայի նախագահը կմասնակցի սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը և անձամբ կհանդիպի Թրամփի հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին քննարկում է հուլիսին ԱՄՆ դիվանագիտական ​​այց կատարելու հնարավորությունը։  Նշվել էր նաև, որ եթե Ուկրաինայի նախագահը չկարողանա մասնակցել նախատեսված միջոցառումներին, քննարկումներ են ընթանում՝ որոշելու համար, թե ով կգլխավորի ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում։

Լինդսի Գրեհեմը հանկարծամահ էր եղել հուլիսի 11-ի երեկոյան՝ 71 տարեկանում։

Հուլիսի 10-ին սենատորը Կիևում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և այցելել SkyFall պաշտպանական ընկերության արտադրական օբյեկտներ։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment