https://arm.sputniknews.ru/20260724/rusastanum-grete-krknapatkel-en-otarerkracineri-artaqsman-himqeri-canky-105003968.html
Ռուսաստանում գրեթե կրկնապատկել են օտարերկրացիների արտաքսման հիմքերի ցանկը
Ռուսաստանում գրեթե կրկնապատկել են օտարերկրացիների արտաքսման հիմքերի ցանկը
Sputnik Արմենիա
Փաստաթուղթը նախատեսում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան իրավախախտումների ավելացում՝ 22-ից մինչև 45։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T13:34+0400
2026-07-24T13:34+0400
2026-07-24T13:34+0400
ռուսաստան
օտարերկրացի
արտաքսում
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/118/55/1185508_0:156:3001:1844_1920x0_80_0_0_898d373cf80611f7926a39734af095f0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Դաշնության խորհուրդը հավանության է արժանացրել օրենք, որը գրեթե կրկնապատկում է վարչական իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրյա քաղաքացիները կարող են արտաքսվել Ռուսաստանից։Փաստաթուղթը նախատեսում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան իրավախախտումների թվի ավելացում՝ 22-ից մինչև 45։ Մի շարք իրավախախտումների համար սահմանվում են առանձին պատժամիջոցներ՝ տուգանքի և վարչական արտաքսման տեսքով, եթե դրանք կատարել է օտարերկրյա քաղաքացին։Մասնավորապես, արտաքսում կիրականացվի չարտոնված հանրահավաքներին մասնակցելու, ՌԴ ԶՈւ–ին վարկաբեկելու, Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի և երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչերի համար։Օրենքը նաև վարչական արտաքսման հնարավորությունը տարածում է ծայրահեղական գործունեության և արգելված տեղեկատվության տարածման հետ կապված մի շարք հանցագործությունների վրա: Խոսքը, մասնավորապես, կրոնական խորհրդանիշների պղծման, ատելության կամ թշնամանքի հրահրման, ծայրահեղական և նացիստական խորհրդանիշների քարոզչության կամ հրապարակային ցուցադրման, ծայրահեղական նյութերի արտադրության ու տարածման, ահաբեկչության կոչեր տարածելու համար աուդիովիզուալ ծառայությունների օգտագործման, ինչպես նաև արգելված բովանդակություն տարածելու համար լրատվամիջոցների ազատության չարաշահման մասին է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/118/55/1185508_166:0:2833:2000_1920x0_80_0_0_d49999edaa5fdf4d69e484c947066dc2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, օտարերկրացի, արտաքսում, օրենք
ռուսաստան, օտարերկրացի, արտաքսում, օրենք
Բաժանորդագրվել
Փաստաթուղթը նախատեսում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան իրավախախտումների ավելացում՝ 22-ից մինչև 45։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Դաշնության խորհուրդը հավանության է արժանացրել օրենք, որը գրեթե կրկնապատկում է վարչական իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրյա քաղաքացիները կարող են արտաքսվել Ռուսաստանից։
Փաստաթուղթը նախատեսում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում համապատասխան իրավախախտումների թվի ավելացում՝ 22-ից մինչև 45։ Մի շարք իրավախախտումների համար սահմանվում են առանձին պատժամիջոցներ՝ տուգանքի և վարչական արտաքսման տեսքով, եթե դրանք կատարել է օտարերկրյա քաղաքացին։
Մասնավորապես, արտաքսում կիրականացվի չարտոնված հանրահավաքներին մասնակցելու, ՌԴ ԶՈւ–ին վարկաբեկելու, Ռուսաստանի և նրա քաղաքացիների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի և երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու հրապարակային կոչերի համար։
Արտաքսում է նախատեսված նաև արտակարգ իրավիճակի, հակաահաբեկչական գործողության կամ ռազմական դրության ռեժիմի պահանջները խախտելու, չթույլատրված վայրերում կրակելու, տրանսպորտի տեղաշարժի համար խոչընդոտներ ստեղծելու, իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու, մանր խուլիգանության, խտրականության և սահմանային վերահսկողության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Օրենքը նաև վարչական արտաքսման հնարավորությունը տարածում է ծայրահեղական գործունեության և արգելված տեղեկատվության տարածման հետ կապված մի շարք հանցագործությունների վրա: Խոսքը, մասնավորապես, կրոնական խորհրդանիշների պղծման, ատելության կամ թշնամանքի հրահրման, ծայրահեղական և նացիստական խորհրդանիշների քարոզչության կամ հրապարակային ցուցադրման, ծայրահեղական նյութերի արտադրության ու տարածման, ահաբեկչության կոչեր տարածելու համար աուդիովիզուալ ծառայությունների օգտագործման, ինչպես նաև արգելված բովանդակություն տարածելու համար լրատվամիջոցների ազատության չարաշահման մասին է: