Առեղծվածային ու ողբերգական դեպք, «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում հայտնաբերվել է մի երիտասարդ տղա․ Shamshyan

Այսօր՝ հուլիսի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևանա լճի «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանգստյան գոտու բացօթյա տարածքում՝ վրանի մեջ, հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Ռազմիկ Գ.-ի դին։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Leave a comment