Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ քաղաքացիները շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ Ճանապարհային ոստիկանությունից․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ քաղաքացիները շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ Ճանապարհային ոստիկանությունից։
«Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային Ոստիկանության» անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։
Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը», – նշվում է Կիբեռոստիկանության հաղորդագրության մեջ։