https://arm.sputniknews.ru/20260724/arbati-himnadri-spanutjuny-varazh-manukjany-karvogh-e-datapartvel-24-tarva-azatazrkman-105000337.html
«Արբատի» հիմնադրի սպանությունը. Վարաժ Մանուկյանը կարող է դատապարտվել 24 տարվա ազատազրկման
«Արբատի» հիմնադրի սպանությունը. Վարաժ Մանուկյանը կարող է դատապարտվել 24 տարվա ազատազրկման
Sputnik Արմենիա
Քննության տվյալներով՝ հանցագործությունը կատարելու համար ստեղծվել է խումբ, որի մեջ մտել է Վարաժ Մանուկյանը։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T11:58+0400
2026-07-24T11:58+0400
2026-07-24T12:00+0400
«արբատ» կամավորական գումարտակ
արմեն սարգսյան
սպանություն
մոսկվա
վարաժ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/104995996_0:222:2892:1849_1920x0_80_0_0_8d18c55ce17ec633241bd2b7a72a4fab.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Պետական մեղադրողը Ռուսաստանի ռազմական դատարանին խնդրում է 24 տարվա ազատազրկման դատապարտել Վարաժ Մանուկյանին, որը մեղադրվում է Մոսկվայում «Արբատ» գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի մահվան պատճառ դարձած ահաբեկչական հարձակմանը մասնակցելու մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։Մեղադրյալը հրաժարվել է իր վերաբերմունքն արտահայտել առաջադրված մեղադրանքների վերաբերյալ՝ հղում անելով ՌԴ Սահմանադրության 51-րդ հոդվածին։ Մանուկյանի եզրափակիչ խոսքը լսելու և մեղադրյալի դատավճիռը հրապարակելու դատական նիստը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ։Պետական մեղադրողը նաև խնդրում է դատարանին լիովին բավարարել տուժածների քաղաքացիական հայցերը, որոնք, իրենց հերթին, համաձայնել են դատախազի հետ։Հիշեցնենք` փետրվարի 3–ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցում։Քրեական գործ է հարուցվել վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ:
մոսկվա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/18/104995996_163:0:2892:2047_1920x0_80_0_0_01ca64ba4749e425c50f1b01bdfe2087.jpg.webp
«արբատ» կամավորական գումարտակ, արմեն սարգսյան, սպանություն, մոսկվա, վարաժ մանուկյան
«արբատ» կամավորական գումարտակ, արմեն սարգսյան, սպանություն, մոսկվա, վարաժ մանուկյան
Քննության տվյալներով՝ հանցագործությունը կատարելու համար ստեղծվել է խումբ, որի մեջ մտել է Վարաժ Մանուկյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Պետական մեղադրողը Ռուսաստանի ռազմական դատարանին խնդրում է 24 տարվա ազատազրկման դատապարտել Վարաժ Մանուկյանին, որը մեղադրվում է Մոսկվայում «Արբատ» գումարտակի ղեկավար Արմեն Սարգսյանի մահվան պատճառ դարձած ահաբեկչական հարձակմանը մասնակցելու մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Մեղադրողը պահանջել է, որ նա 24 տարվա ազատազրկումից 6 տարին անցկացնի կալանավայրում, իսկ մնացած մասը` խիստ ռեժիմի գաղութում։ Մեղադրողը նաև պահանջում է բռնագրավել պայթուցիկը տեղափոխելու համար օգտագործված տրանսպորտային միջոցը հօգուտ պետության։
Մեղադրյալը հրաժարվել է իր վերաբերմունքն արտահայտել առաջադրված մեղադրանքների վերաբերյալ՝ հղում անելով ՌԴ Սահմանադրության 51-րդ հոդվածին։ Մանուկյանի եզրափակիչ խոսքը լսելու և մեղադրյալի դատավճիռը հրապարակելու դատական նիստը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ։
Պետական մեղադրողը նաև խնդրում է դատարանին լիովին բավարարել տուժածների քաղաքացիական հայցերը, որոնք, իրենց հերթին, համաձայնել են դատախազի հետ։
Քրեական գործ է հարուցվել վտանգավոր եղանակով սպանության, երկու և ավելի անձանց սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով:
46-ամյա Արմեն Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի, Գորլովկայում (ԴԺՀ) զբաղվել է մարտիկների պատրաստմամբ: