https://arm.sputniknews.ru/20260724/alik-aleqsanjany-2-amis-chi-tesel-vordun-pashtpanakan-kvoghmy-pvordzum-e-hasnel-nra-azatmany–105000805.html
Ալիկ Ալեքսանյանը 2 ամիս չի տեսել որդուն. պաշտպանական կողմը փորձում է հասնել նրա ազատմանը
Ալիկ Ալեքսանյանը 2 ամիս չի տեսել որդուն. պաշտպանական կողմը փորձում է հասնել նրա ազատմանը
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչն արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է, սակայն որևէ քննչական գործողություն նրա հետ չի անցկացվել։ 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T12:13+0400
2026-07-24T12:13+0400
2026-07-24T12:13+0400
կալանք
որդի
«ուժեղ հայաստան» կուսակցություն
պաշտպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/13/94813608_0:0:1500:844_1920x0_80_0_0_8e61bb724574bbd314c4fa52713ec0e1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ամենամտերիմ համախոհներից մեկի` ընդդիմադիր գործիչ Ալիկ Ալեքսանյանի հետ տեսակցություններն արգելված չեն, սակայն նա շուրջ երկու ամիս չի տեսել որդուն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց նրա փաստաբան Լիանա Գասպարյանը։Նա նշեց, որ Ալեքսանյանը գրեթե երկու ամիս է, ինչ կալանքի տակ է, բայց որևէ քննչական գործողություն նրա հետ չի իրականացվել։ Ավելին, քաղաքական գործչի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 3-ին, և դեռ հայտնի չէ, թե արդյոք քննչական մարմինը միջնորդելո՞ւ է այն երկարաձգելու համար, թե՞ ոչ։Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանը, որին նույնպես ներգրավել են Ալեքսանյանի գործով, նշել է, որ քաղաքական գործիչների կալանավորման հետ կապված պատմություններում ամենախոցելին երեխաներն են։ Նա պատմել է, որ աշնանը, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման ժամանակ, նրա որդին չգիտեր, թե որտեղ է հայրը և շատ էր կարոտում նրան։ Այդ ժամանակ Ալեքսանյանն այցելեց փոքրիկ տղային և նրան հոր անունից խաղալիք փոխանցեց։«Այսօր Ալիկի տղան` Բենը, չգիտի, թե ուր է հայրիկը։ Նրան ասել են որ հայրիկը Գյումիրում է, հարցնում է` երբ է գալու: Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք, անձնական շատ պատմություններ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր անսալով իշխանական քարոզչությանը, երբեմն չեն գիտակցում` ինչ է կատարվում Հայաստանում` բացե՛ք ձեր աչքերը.. բացե՛ք ձեր աչքերը…», – գրել է քաղաքական գործիչը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/13/94813608_100:0:1433:1000_1920x0_80_0_0_849737cbe027a0885366739ac4400de8.jpg.webp
կալանք, որդի, «ուժեղ հայաստան» կուսակցություն, պաշտպան
կալանք, որդի, «ուժեղ հայաստան» կուսակցություն, պաշտպան
Քաղաքական գործիչն արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է, սակայն որևէ քննչական գործողություն նրա հետ չի անցկացվել։
Նա նշեց, որ Ալեքսանյանը գրեթե երկու ամիս է, ինչ կալանքի տակ է, բայց որևէ քննչական գործողություն նրա հետ չի իրականացվել։ Ավելին, քաղաքական գործչի երկամսյա կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 3-ին, և դեռ հայտնի չէ, թե արդյոք քննչական մարմինը միջնորդելո՞ւ է այն երկարաձգելու համար, թե՞ ոչ։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանը, որին նույնպես ներգրավել են Ալեքսանյանի գործով, նշել է, որ քաղաքական գործիչների կալանավորման հետ կապված պատմություններում ամենախոցելին երեխաներն են։ Նա պատմել է, որ աշնանը, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման ժամանակ, նրա որդին չգիտեր, թե որտեղ է հայրը և շատ էր կարոտում նրան։ Այդ ժամանակ Ալեքսանյանն այցելեց փոքրիկ տղային և նրան հոր անունից խաղալիք փոխանցեց։
«Այսօր Ալիկի տղան` Բենը, չգիտի, թե ուր է հայրիկը։ Նրան ասել են որ հայրիկը Գյումիրում է, հարցնում է` երբ է գալու: Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք, անձնական շատ պատմություններ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր անսալով իշխանական քարոզչությանը, երբեմն չեն գիտակցում` ինչ է կատարվում Հայաստանում` բացե՛ք ձեր աչքերը.. բացե՛ք ձեր աչքերը…», – գրել է քաղաքական գործիչը։