«Ռոսսելխոզնադզորն» արգելել է հայկական կաթնամթերքի ներմուծումը ՌԴ

Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հուլիսի 27-ից սահմանափակումներ կմտցնի Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման վրա․ գրում է TACC-ը։

«Ռոսսելխոզնադզորը», հիմք ընդունելով 2026 թվականի հուլիսի 14-21-ը Հայաստանի կաթի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները, դիմել է Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հուլիսի 27-ից դադարեցնել Հայաստանի բոլոր կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի համար ռուսական հասցեատերերին մատակարարումների անասնաբուժական սերտիֆիկատների տրամադրումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment