Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ

Հասարակություն

24.07.2026 | 10:51

Հուլիսի 22-ին ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում հատուկ միջոցառումներ է իրականացրել, որոնց ընթացքում հայտնաբերվել են հետախուզվողներ, քրեական հակումներ ունեցող անձինք, ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոցներ։

«Քրեական հակումներ ունեցող տարրերին պահել ուշադրության կենտրոնում, ապահովել հանրային անվտանգությունը, կանխել հանցավոր դրսևորումները․․․

Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։

Ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային տարածքներում։

Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ։

Հատուկ միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են քրեական հակումներ ունեցող անձանց, հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։

ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման, հանցավորության կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հետևողականորեն շարունակելու է իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում։ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment