Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ վարչակազմի մի շարք ներկայացուցիչների՝ հայտարարելով, որ նրանք «գլուխը ավազի մեջ են թաքցնում» և անտեսում իրական իրավիճակը։
Նրա խոսքով՝ այդ պաշտոնյաները, որոնք, ինչպես ինքն է նշել, իրենց արդեն վարկաբեկել են, կենտրոնացած են ոչ թե առկա իրողությունների, այլ 2028 թվականի քաղաքական հաշվարկների վրա։
«Անմտածված ագրեսիան, որի օգտին նրանք հանդես են գալիս, միայն կհանգեցնի նրան, որ ԱՄՆ նախագահը ստիպված կլինի ավելի բարձր գին վճարել այն համաձայնագրի համար, որը փորձում է ձեռք բերել», – հայտարարել է Իրանի արտգործնախարարը։
Արաղչին ընդգծել է, որ իրականության անտեսումն ու ուժային հռետորաբանության շարունակական խրախուսումը ոչ միայն չեն նպաստում խնդիրների լուծմանը, այլև կարող են բարդացնել բանակցային գործընթացը և բարձրացնել ցանկացած հնարավոր համաձայնության քաղաքական արժեքը։