Թևանյանի խոսքով՝ նախաքննական և պետական գաղտնիքի սահմանափակումների պատճառով ինքն ու փաստաբանները չեն կարող հրապարակայնորեն ներկայացնել գործի մանրամասներն ու ամբողջ ծավալով պաշտպանվել հնչող մեղադրանքներից։
«Ուշագրավն այն է, որ մեղադրող կողմն էլ է ընդունում, որ իրենց ներկայացրած մեղադրանքի մեջ հիմնավոր ապացույցներ չկան, բայց «հիմնավորում» են կալանքն այն բանով, որ աշխատում են իրենց ասածների ապացույցներ և հիմքեր գտնելու ուղղությամբ։ Այսինքն՝ իրենք էլ են փաստացի ընդունում, որ «գործը» հում է, ապացույցները ենթադրության հիմքով են, բայց «նա վսյակի» և պատվերի շրջանակներում ինձ ու Արեգնազ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի, իբր, չխոչընդոտենք իրենց աշխատանքներին կամ էլ չխուսափենք քննությունից»,- գրել է Թևանյանը։
Նրա խոսքով՝ հուլիսի 21-ին կայացած դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է դատավարությունը բաց անցկացնել՝ հանրությանը գործի հանգամանքներին ծանոթանալու հնարավորություն տալու համար։ Ըստ Թևանյանի՝ քննիչն առարկել է, իսկ դատարանը նիստը կրկին անցկացրել է դռնփակ։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կրկին հերքել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու և գաղտնի տեղեկություններ փոխանցելու դիմաց 622 հազար դոլար ստանալու մասին մեղադրանքները։
«Սո՛ւտ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում»,– գրել է Թևանյանը: