Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նվաճել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող WTA 250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Երկրորդ  շրջանում 23-ամյա թենիսիստը երեք սեթում ուժեղ է գտնվել աշխարհի 79-րդ ռակետ, Ղազախստանը ներկայացնող Յուլիա Պուտինցևայից՝ 6։3, 2։6, 6։2։ Մրցախաղը տևել է 2 ժամ 12 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգիրն Ավանեսյանը կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Օլեյնիկովայի հետ, որն աշխարհի 45-րդ ռակետն է։

Էլինա Ավանեսյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ տարել է երկու հաղթանակ, իսկ առաջին շրջանում 6։2, 6։1 հաշվով պարտության էր մատնել նիդերլանդցի Արանչա Ռուսին։

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում հայ թենիսիստը 208-րդ տեղում է։

Leave a comment