https://arm.sputniknews.ru/20260724/pentagvony-33-rusakan-buh-nerarel-e-amn-azgajin-anvtangutjany-sparnacvoghneri-cankum-104989820.html
Պենտագոնը 33 ռուսական բուհ ներառել է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացողների ցանկում
Պենտագոնը 33 ռուսական բուհ ներառել է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացողների ցանկում
Sputnik Արմենիա
Պենտագոնը խորհուրդ է տվել ամերիկացի հետազոտողներին, ակադեմիական կազմակերպություններին և արդյունաբերական գործընկերներին չափազանց զգույշ լինել ցուցակում… 24.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-24T00:38+0400
2026-07-24T00:38+0400
2026-07-24T00:38+0400
ամն
պենտագոն
ռուսաստան
բուհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0f/24923496_0:139:3151:1911_1920x0_80_0_0_cff4864e09b1bdccc959035096ca40b1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Պենտագոնը 33 ռուսական բուհ է ավելացրել այն կազմակերպությունների ցանկին, որոնք «սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»։ Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։Փաստաթղթում նշվում է, որ որոշումը կայացվել է Վաշինգտոնի կողմից իր ազգային անվտանգության համար պոտենցիալ ռիսկ հանդիսացող երկրներ տեխնոլոգիաների փոխանցումը կանխելու քաղաքականության շրջանակներում։ Պենտագոնը խորհուրդ է տվել ամերիկացի հետազոտողներին, ակադեմիական կազմակերպություններին և արդյունաբերական գործընկերներին չափազանց զգույշ լինել ցուցակում ընդգրկված հաստատությունների հետ համագործակցելիս, ֆինանսավորելիս և տվյալներ փոխանակելիս։ ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալներով՝ այս կազմակերպությունների գործունեությունը մեծացնում է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող հետազոտական արդյունքների չարաշահման ռիսկը։
ամն
պենտագոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/0f/24923496_209:0:2940:2048_1920x0_80_0_0_2b5e7a66026ba3805c9d9a173c20cf5b.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, պենտագոն, ռուսաստան, բուհ
ամն, պենտագոն, ռուսաստան, բուհ
Բաժանորդագրվել
Պենտագոնը խորհուրդ է տվել ամերիկացի հետազոտողներին, ակադեմիական կազմակերպություններին և արդյունաբերական գործընկերներին չափազանց զգույշ լինել ցուցակում ընդգրկված հաստատությունների հետ համագործակցելիս, ֆինանսավորելիս և տվյալներ փոխանակելիս։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Պենտագոնը 33 ռուսական բուհ է ավելացրել այն կազմակերպությունների ցանկին, որոնք «սպառնալիք են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»։ Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ որոշումը կայացվել է Վաշինգտոնի կողմից իր ազգային անվտանգության համար պոտենցիալ ռիսկ հանդիսացող երկրներ տեխնոլոգիաների փոխանցումը կանխելու քաղաքականության շրջանակներում։
Ցուցակում, մասնավորապես, ներառված են Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը և Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանը։ Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառված է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի 130 գիտական և կրթական հաստատություն։
Պենտագոնը խորհուրդ է տվել ամերիկացի հետազոտողներին, ակադեմիական կազմակերպություններին և արդյունաբերական գործընկերներին չափազանց զգույշ լինել ցուցակում ընդգրկված հաստատությունների հետ համագործակցելիս, ֆինանսավորելիս և տվյալներ փոխանակելիս։ ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալներով՝ այս կազմակերպությունների գործունեությունը մեծացնում է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող հետազոտական արդյունքների չարաշահման ռիսկը։