Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում հերթական փայլուն մրցելույթը ունենալով՝ Աիդա Ազատյանը որակավորման փուլում վաստակել է 561 միավոր և առաջին հորիզոնականով դուրս եկել կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում Ազատյանը 6։4 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին և նվաճել եզրափակչի ուղեգիր։
Թեժ մրցակցության պայմաններում հայ մարզուհին եզրափակիչ փուլում 8։6 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ դառնալով Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն։
Դիտումների քանակ1