Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Պարագվայի նախագահի աշխատակազմին առընթեր գործող՝ Միգրացիայի ազգային վարչության ղեկավար Խորխե Կրոնավետտերի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միգրացիոն հարցեր, մասնավորապես՝ Պարագվայում բնակվող հայերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և համայնքի մասին առկա տվյալների ճշգրտման հնարավորությունները։
Դիտումների քանակ1