«Նոան» ոչ–ոքի խաղաց մոլդովական «Զիմբրուի» հետ

Բաժանորդագրվել

«Նոայի» պատասխան գոլը 89-րդ րոպեին խփեց ռումինացի հարձակվող Վալենտին Կոստաչեն։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գործող փոխչեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» ոչ–ոքի խաղաց մոլդովական «Զիմբրուի» հետ։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց խաղի վերջնամասում` հաշիվը հավասարեցնելով 1:1:

Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց «Զիմբրուի» ռումինացի հարձակվող Ստեֆան Բիտկան։ «Նոայի» պատասխան գոլը 89-րդ րոպեին խփեց ռումինացի հարձակվող Վալենտին Կոստաչեն։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին «Նոայի» խաղադաշտում։ «Զիմբրուին» պայքարից դուրս թողնելու դեպքում Հայաստանի փոխչեմպիոնը կխաղա ԲԱՏԷ (Բելառուս) – «Սյոն» (Շվեյցարիա) դիմակայության հաղթողի հետ։

Leave a comment