ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

Քաղաքականություն

ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը

Եվրամիությունը վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Սահմանափակումների տակ են հայտնվել 48 ֆիզիկական անձ և 170 ընկերություն ու կազմակերպություն։

Հիմնական սահմանափակումները վերաբերում են ֆինանսական, նավթային, մետաղագործական և ռազմարդյունաբերական ոլորտներին։

Սառեցվել են ևս 94 ռուսական բանկերի և խոշոր ֆինանսական կառույցների ակտիվները, սահմանափակումներ են կիրառվել 33 կազմակերպությունների գործարքների նկատմամբ։

Պատժամիջոցներ են սահմանվել «ստվերային նավատորմի» ևս 41 տանկերի, 8 ընկերությունների և մի շարք այլ կառույցների նկատմամբ։

Սահմանափակումները տարածվել են ռուսական և բելառուսական մի քանի նավթավերամշակման գործարանների, նավթային, ոսկու, ադամանդի, հանքարդյունաբերական և մետաղագործական ընկերությունների վրա։

Պատժամիջոցների ցանկում ներառվել են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի 56 ընկերություններ և անձինք, այդ թվում՝ հեռահար գործողության անօդաչուների արտադրությամբ զբաղվող 37 կառույց։

ԵՄ-ն ընդլայնել է նաև տեխնոլոգիաների և բաղադրիչների արտահանման սահմանափակումները, ինչպես նաև սահմանափակել է մի շարք ռուսական ապրանքների ներմուծումը։

Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել ևս 8 ռուսաստանցի քարոզիչներ և մեկ գեներալ-մայոր։ ԵՄ-ն նաև պատրաստում է վիզային արգելքներ Ռուսաստանի այն զինծառայողների նկատմամբ, որոնք մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին։

ԵՄ-ն արգելք է սահմանել եվրոպական ընկերությունների համար՝ Ռուսաստանի երկու նավահանգիստների և չորս օդանավակայանների հետ գործարքներ իրականացնելու վերաբերյալ։

Leave a comment