Կոնֆերենցիաների լիգայում «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ

Բաժանորդագրվել

«Ալաշկերտի» համար սա երրորդ ոչ-ոքին է կոնֆերենցիաների լիգայի երեք խաղերում:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտն» ընդունեց ռումինական «Կլուժին» և սեփական հարկի տակ ոչ–ոքի խաղաց։

Հանդիպումը կայացավ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում, հաշիվը գրանցվեց 1:1։
«Ալաշկերտից» հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց բրազիլացի պաշտպան Ռաֆայել Ժեզուսը։ Հյուրերի պատասխան գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց ռումինացի հարձակվող Անդրես Սֆաիթը։

«Ալաշկերտի» համար սա երրորդ ոչ-ոքին է կոնֆերենցիաների լիգայի երեք խաղերում: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Ռումինիայում։ Դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում մրցելու է «Թրոմսյո» (Նորվեգիա) – «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր ղազախական «Ելիմային»:

Leave a comment