ԵՄ-ն հակառուսական նոր փաթեթում պատժամիջոցներ է կիրառել 48 անձի և 170 ընկերության նկատմամբ

Բաժանորդագրվել

ԵՄ-ն նաև սահմանափակումներ է սահմանել ութ անձի նկատմամբ՝ որպես հիմնավորում նշելով քարոզչության տարածումը:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթի շրջանակում սահմանափակումներ է սահմանել 48 ֆիզիկական և 170 իրավաբանական անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր Խորհուրդն ընդունել է Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցառումների 21-րդ փաթեթը… Այն ներառում է խիստ տնտեսական պատժամիջոցներ, որոնք վերաբերում են ռուսական տնտեսության վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող ոլորտներին… և վերջին չորս տարիների ընթացքում անհատական պատժամիջոցների ամենախոշոր փաթեթը՝ ընդհանուր առմամբ 218 տող, որոնցից 48-ը ֆիզիկական և 170-ը իրավաբանական անձինք են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, սահմանափակումների տակ են հայտնվել ռուսական երկու նավահանգիստ և չորս օդանավակայան, նավթային ոլորտի 18 կազմակերպություն, ներառյալ ՌԴ-ում գործող երեք և Բելառուսում գործող մեկ նավթավերամշակման գործարան:

Նոր փաթեթի շրջանակում պատժամիջոցների տակ է հայտնվել 41 նավ, որոնք Եվրամիությունը կապում է Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» հետ:

ԵՄ-ն նաև սահմանափակումներ է սահմանել ութ անձի նկատմամբ՝ որպես հիմնավորում նշելով պրոպագանդայի տարածումը:

Leave a comment