Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտն» ընդունեց ռումինական «Կլուժին»։ Գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումը կայացավ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց բրազիլացի պաշտպան Ռաֆայել Ժեզուսը (տեսանյութ)։ Հյուրերի պատասխան գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց ռումինացի հարձակվող Անդրես Սֆաիթը։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Ռումինիայում։ Դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում մրցելու է «Թրոմսյո» (Նորվեգիա) – «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր ղազախական «Ելիմային»:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Ալաշկերտ» (Հայաստան) – «Կլուժ» (Ռումինիա)՝ 1:1

Ռաֆայել Ժեզուս, 35 – Անդրես Սֆաիթ, 47

Leave a comment