https://arm.sputniknews.ru/20260723/hhum-ashkhatategheri-atshi-irakan-ev-stverajin-kvoghmery-tntesagety-verlutsel-e-gvortsvonnery-104931902.html
ՀՀ–ում աշխատատեղերի աճի իրական և ստվերային կողմերը. տնտեսագետը վերլուծել է գործոնները
ՀՀ–ում աշխատատեղերի աճի իրական և ստվերային կողմերը. տնտեսագետը վերլուծել է գործոնները
Sputnik Արմենիա
Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է, թե ինչով է պայմանավորված Հայաստանում վերջին 9 տարիներին արձանագրված աշխատատեղերի թվի ավելացումը։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T20:55+0400
2026-07-23T20:55+0400
2026-07-23T20:55+0400
աշխատատեղ
հայաստան
աղասի թավադյան
տնտեսություն
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0b/51159243_0:0:1601:901_1920x0_80_0_0_23b9ba76cd3cb39cd4301268f737bf3c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Որքան էլ որ պաշտոնական վիճակագրությունը ՀՀ–ում աշխատատեղերի աճ է գրանցում, զարգացումը մեր երկրում համաչափ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Tvyal.com կայքի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը` ներկայացնելով աշխատատեղերի ավելացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։Նշենք, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն հուլիսի 22-ին հրապարակել է գրանցված աշխատատեղերի ցուցանիշները` համեմատելով 2026թ–ի հունիսի թվերը 9 տարի առաջվա` 2017-ի նույն ամսվա համեմատ։ Ըստ Պապոյանի` դրանց թիվը 9 տարում ավելացել է 302 411–ով` 527 337–ց հասնելով 829 748–ի։Աղասի Թավադյանի խոսքով` աշխատատեղերի ամենամեծ աճը Հայաստանում գրանցվել է 2018-20 թթ–ին, ինչը պայմանավորված է եղել հեղափոխության գործոնով։Խոսելով 2022 թ․ից սկսած Հայաստանում գրանցվող տնտեսական աճի հիմնական ազդակների մասին` տնտեսագետը նշում է, որ դրանք գալիս են մեր հարևան պետությունների դժբախտություններից. «2022 թ․-ին ռուս-ուկրաինական պատերազմն էր, 2023-ից 2024-ի կեսը ոսկու վերաարտահանումն էր ՌԴ–ից։ Եվ վերջին ալիքը, որը կարճաժամկետ էր, Իրանից եկած ալիքն էր, որը բերեց նաև 2025 թվականի 7.2 %անոց տնտեսական աճը»,– նշում է Թավադյանը։Ինչ վերաբերում է 2024թ–ից հետո գրանցվող աճին, Թավադյանի կարծիքով, սա հիմնականում իներցիոն աճ է։ Արտաքին գործոններով խթանված տնտեսական աճը դեռ շարունակվում է` պահանջարկ ապահովելով նաև նոր աշխատետեղերի համար, հիմնականում` շինարարության և այլ հարակից ոլորտներում։Թավադյանը չի բացառում, որ աշխատատեղերի աճն ապահովվում է նաև Հայաստանում արտագնա աշխատանքի ժամանող Հնդկաստանի, Ֆիլիպինների և այլ երկրների քաղաքացիների հաշվին։ Աշխատատեղերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության մեջ, սակայն, նրանց թիվն առանձնացված չի ներկայացվում։Նշենք, որ պաշտոնական տվյալներով` 2025թ–ի հունիսին գրանցված շուրջ 796 հազար աշխատողներից 219 հազարը աշխատել է պետական կազմակերպություններում։Մասնավոր զբաղվածության ցուցանիշները ծայրահեղ ցածր են հատկապես Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի և Տավուշի մարզերում, որտեղ պետական աշխատատեղերն ապահովում են պաշտոնական զբաղվածության գերակշիռ մասը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0b/51159243_0:0:1423:1067_1920x0_80_0_0_9a75759b731d1329eabed7417600627c.jpg.webp
աշխատատեղ, հայաստան, աղասի թավադյան, տնտեսություն, գևորգ պապոյան
աշխատատեղ, հայաստան, աղասի թավադյան, տնտեսություն, գևորգ պապոյան
Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է, թե ինչով է պայմանավորված Հայաստանում վերջին 9 տարիներին արձանագրված աշխատատեղերի թվի ավելացումը։
Աղասի Թավադյանի խոսքով` աշխատատեղերի ամենամեծ աճը Հայաստանում գրանցվել է 2018-20 թթ–ին, ինչը պայմանավորված է եղել հեղափոխության գործոնով։
«Ընդհանուր առմամբ, աճն իրական է, բայց պայմանավորված է տարբեր հանգամանքներով. «թավշյա հեղափոխությունից» հետո գործարարները` ոգեշնչված հեղափոխությունով, սկսեցին գրանցել աշխատողներին, դուրս գալ ստվերային դաշտից, ինչի արդյունքում գրանցված աշխատատեղերի թիվը մեծացավ։ Փաստացի այդ մարդկանց մեծ մասը նախկինում էլ աշխատում էր, պարզապես սկսեցին գրանցվել։ 2-րդ հանգամանքը 2015 թ․-ից սկսված եկամտահարկի համահարթեցումն էր, որը մինչև 2022 թ-ը նույնպես բերեց ստվերային աշխատատեղերի գրանցման։ 2022 թ-ից` ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված, մեծ քանակությամբ կապիտալ և աշխատուժ սկսեց գալ Հայաստան, որը նույնպես հանգեցրեց աշխատատեղերի աճի»,– արձանագրում է Թավադյանը։
Խոսելով 2022 թ․ից սկսած Հայաստանում գրանցվող տնտեսական աճի հիմնական ազդակների մասին` տնտեսագետը նշում է, որ դրանք գալիս են մեր հարևան պետությունների դժբախտություններից. «2022 թ․-ին ռուս-ուկրաինական պատերազմն էր, 2023-ից 2024-ի կեսը ոսկու վերաարտահանումն էր ՌԴ–ից։ Եվ վերջին ալիքը, որը կարճաժամկետ էր, Իրանից եկած ալիքն էր, որը բերեց նաև 2025 թվականի 7.2 %անոց տնտեսական աճը»,– նշում է Թավադյանը։
Ինչ վերաբերում է 2024թ–ից հետո գրանցվող աճին, Թավադյանի կարծիքով, սա հիմնականում իներցիոն աճ է։ Արտաքին գործոններով խթանված տնտեսական աճը դեռ շարունակվում է` պահանջարկ ապահովելով նաև նոր աշխատետեղերի համար, հիմնականում` շինարարության և այլ հարակից ոլորտներում։
Թավադյանը չի բացառում, որ աշխատատեղերի աճն ապահովվում է նաև Հայաստանում արտագնա աշխատանքի ժամանող Հնդկաստանի, Ֆիլիպինների և այլ երկրների քաղաքացիների հաշվին։ Աշխատատեղերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրության մեջ, սակայն, նրանց թիվն առանձնացված չի ներկայացվում։
Թավադյանի դիտարկմամբ, զարգացումը մեր երկրում, սակայն, համաչափ չէ։ «Աշխատավարձի ֆոնդի 80 %–ից ավելին այս պահին գրանցված է Երևան քաղաքում։ Եթե համեմատենք 2018 թ․-ի հետ, այդ թիվը 72 % էր։ Անհամաչափ աճը հիմնականում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի, ծառայությունների, ինչպես նաև բանկային ոլորտի հաստիքների քանակի, աշխատատեղերի աճի հաշվին, որոնք կենտրոնացած են հատկապես Երևանում և հատկապես կենտրոնում»,– շեշտում է տնտեսագետը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` 2025թ–ի հունիսին գրանցված շուրջ 796 հազար աշխատողներից 219 հազարը աշխատել է պետական կազմակերպություններում։
Մասնավոր զբաղվածության ցուցանիշները ծայրահեղ ցածր են հատկապես Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի և Տավուշի մարզերում, որտեղ պետական աշխատատեղերն ապահովում են պաշտոնական զբաղվածության գերակշիռ մասը։