Թրամփը հայտարարել է, որ մոտ է Իրանին ամենահզոր հարվածը հասցնելու մասին որոշմանը

https://arm.sputniknews.ru/20260723/trampy-hajtararel-e-vor-mvot-e-iranin-amenahzvor-harvatsy-hascnelu-masin-vorvoshmany-104985513.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104387136_235:0:1500:949_1920x0_80_0_0_fb9b77bb998c5b2a2bb90b574e42f16f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, դոնալդ թրամփ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ում «դրա համար ամեն ինչ պատրաստ է»:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ է Իրանին զանգվածային հարված հասցնելու որոշման ընդունմանը։ Այդ հարվածը, նրա խոսքով, ավելի հզոր կլինի, քան նախորդ բոլոր հարվածները: Այս մասին նա հայտարարել է Axios պարբերականին:

«Ես դիտարկում եմ զանգվածային հարվածի հնարավորությունը՝ ավելի հզոր, քան երբևէ եղել է: Ես մոտ եմ որոշման ընդունմանը: Մեզ մոտ դրա համար ամեն ինչ պատրաստ է»,-Axios-ին ասել է Թրամփը:

ԱՄՆ առաջնորդը նաև կարծիք է հայտնել, որ Իսրայելը «կմիանար երկու րոպեից», եթե ԱՄՆ նախագահը խնդրեր: Սակայն, Թրամփի պնդմամբ, Իրանի դեմ նոր գործողություն անցկացնելու համար Միացյալ Նահանգներին «ոչ ոք պետք չէ»:

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է նաև ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Leave a comment