Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի տարածքին հարվածներ հասցնելու ընթացքում կիրառել է B-1 ռազմավարական ռմբակոծիչներ։
ԻՀՊԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ ռազմական գործողությունների վերսկսումից հետո ամերիկյան ուժերը սկզբում օգտագործել են Հնդկական օվկիանոսում տեղակայված ռազմածովային նավերից արձակվող թևավոր հրթիռներ։ Հայտարարության մեջ նշվում է, որ դրանց սպառումից հետո ԱՄՆ-ն, ըստ Իրանի, կիրառել է Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Ֆեյրֆորդ ավիաբազայից օդ բարձրացած B-1 ռմբակոծիչներ։
ԻՀՊԿ-ն նաև հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարության նախկին հայտարարությունը, ըստ որի՝ ցանկացած ռազմաբազա, որտեղից հարվածներ են հասցվում Իրանի տարածքին, Թեհրանի կողմից դիտարկվում է որպես «օրինական ռազմական թիրախ»։