Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի՝ ձմռանը նախապատրաստվելու վիճակն անբավարար է։ Ինչպես փոխանցում է «ՈւՆԻԱՆ» գործակալությունը, այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
«Լոգիստիկա, հացահատիկ, գյուղատնտեսություն, էներգետիկա. այս ամենը շատ կարևոր է։ Ինչպես և կայունության պլանները, որոնցից ես, անկեղծ ասած, բոլորովին գոհ չեմ։ Ես տեսել եմ կատարված աշխատանքների տոկոսը. մենք պետք է շատ արագ միանանք», – նշել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նոր վարչապետ Սերգեյ Կորեցկին խոստովանել էր, որ գալիք ձմեռն ավելի ծանր է լինելու, քան նախորդը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել է, որ երկրին շատ բարդ ժամանակներ են սպասվում։