Քաղաքականություն
23.07.2026 | 18:40
Մայիսից ի վեր առաջին անգամ նավթի գինը գերազանցել է 100 դոլարը՝ մեկ բարելի համար, մինչ Մերձավոր Արևելքում խորացող հակամարտությունը սպառնում է համաշխարհային մատակարարումների հետագա կրճատմամբ, գրում է CNN-ը։
Brent տեսակի նավթի համաշխարհային գինը հինգշաբթի աճել է ավելի քան 6%-ով՝ կարճ ժամանակով հասնելով 100.14 դոլարի՝ մեկ բարելի համար, ապա մի փոքր անկում ապրել։ ԱՄՆ West Texas Intermediate-ի (WTI) գինն աճել է գրեթե 5%-ով՝ հասնելով 90.98 դոլարի՝ մեկ բարելի համար։
Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում սաուդյան նավերի վրա հարձակումից հետո կրկին մտավախություններ են առաջացել, որ այդ հարձակումները սպառնում են խափանել Սաուդյան Արաբիայի նավթի արտահանումը։
Վերլուծաբանների կարծիքով՝ թագավորությունը Կարմիր ծովով և Բաբ ալ-Մանդեբ նեղուցով մոտ 4-5 միլիոն բարել նավթ է ուղարկել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը։ Համաշխարհային նավթի շուկայի համար այդ փրկարար օղակն այժմ վտանգի տակ է, քանի որ հութիները պնդում են, որ հինգշաբթի հարվածել են երկու սաուդյան լցանավերի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի