Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում


Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 51+100-կմ 68+000 (ձախ գոտի) հատվածում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։


 


Գագարին բնակավայրի մոտով անցնող և մինչև Սևան հասնող նորոգվող ճանապարհահատվածի երկարությունը 16.9 կմ է։


 


Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։


 


 


Աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին՝ երթևեկությանը հնարավորինս չխոչընդոտելու համար։

Դիտումների քանակ2

Leave a comment