Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը

Քաղաքականություն

23.07.2026 | 18:28

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը, Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացումը և Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը։

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան և քննարկել դրա հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության ընդլայնման և խորացման հարցերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Leave a comment