Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է սպառազինության սերիական արտադրության հարցերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի սերիական արտադրության համար անհրաժեշտ հումքի, նյութերի և բաղադրիչների ապահովման հարցերը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանն աշխարհի այն քիչ երկրներից է, որն ինքնուրույն արտադրում է հեռանկարային և արդիականացվող սպառազինության արտադրության համար անհրաժեշտ նյութերն ու բաղադրիչները։ Նրա խոսքով՝ այս ոլորտում առկա են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են խորհրդակցությանը մասնակցող գրեթե բոլոր գերատեսչություններին։

Խորհրդակցության ընթացքում նախագահը զեկույցի համար խոսքը փոխանցել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment