ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:


Քննարկման առանցքում հանրակրթության ոլորտի բարեփոխումներն էին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կամավոր ատեստավորման գործընթացին, թեստերի բովանդակությանը, դասապրոցեսի կազմակերպմանը, ուսուցման որակի և ուսուցիչների վերապատրաստումների բարելավմանը վերաբերող մի շարք հարցերի:


«Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտ կից հղմամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտումների քանակ6

Leave a comment