Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

Հաղթողը որոշվել է երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով


ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող:


Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։


Մասնակիցները մրցել են դասական, արագ և կայծակնային շախմատի ձևաչափերով, և հաղթողը որոշվել է երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով:


Նշենք, որ հուլիսի 12-ից 19-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվել է «Biel Chess Festival 2026» շախմատի մրցաշարի ընտրական փուլը:


Ընտրական փուլի հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ առաջին տեղով դուրս գալով մրցաշարի եզրափակիչ փուլ:


Եզրափակիչ էին անցել նաև Այդին Սուլեյմանլին, Յաղըզ Քաան Էրդողմուշը և Լե Քուանգ Լիեմը։


Leave a comment