«Բերեք Հայաստան արդեն իսկ դատավճիռը կայացրած անձանց, որ նրանք անցնեն իրենց պատիժը ՀՀ-ում, եթե դա ՀՀ-ում ևս համարվում է հանցագործություն կամ մենք տեսնենք, թե մեր քրեական օրենսգրքով ինչպիսինը պետք է լինի իրենց պատիժը անցկացնելու ձևը»,- նախագահականի դիմաց ընթացող հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվում դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու մյուս գերիներին:
Նա ընդգծե է, որ եթե պետությունը չի զբաղվում գերիների հարցով, ապա հասարակությունը պետք է զբաղվի: «Տեղին է, որ մենք այսօր բարձրաձայնենք պարոն Վենսի ականջին, որ մենք պահանջատեր ենք, պահանջում ենք, որ եթե ՀՀ օրվա իշխանությունը ինչ-որ դժվարություն է տեսնում, ապա հասարակությունը պետք է տեր կանգնի»,- հավելել է նա: