Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: Կողմերը քննարկել են դիվանագիտական գործընթացն ակտիվացնելու և խաղաղության հասնելու հնարավորությունները:


Զելենսկու խոսքով՝ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, և Ուկրաինան վաղուց պատրաստ է դրան: Նա հավելել է, որ կողմերը կշարունակեն սերտ կապ պահպանել։


Ավելի վաղ Զելենսկին հանդիպել էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերի հետ։ Քննարկումների հիմնական թեմաներից մեկը եղել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության լիցենզավորումը, որի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Անկարայում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ:

Դիտումների քանակ5

Leave a comment