Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բացահայտվել է Մելիքգյուղում 4 ամիս առաջ եղբայրների կողմից մորը կյանքից զրկելու և կիսակառույց շինությունում թաղելու դեպքը։
Արագածոտնի քրեական ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փաստական տվյալներ են ձեռք բերել, որ այս տարվա մարտ ամսին Մելիքգյուղ գյուղի իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․ Մ․-ին։
Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով դիակը նրանք տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, եղբայրներից մեկը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։