Թրամփը սպառնացել Իրանին ու հուսիթներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․

«Մեկ տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ հզոր հարձակում գործեց հուսիթների վրա՝ առևտրին միջամտելու համար, կրակելով նավերի վրա։ Այդ ժամանակվանից ի վեր և Իրանի հետ մեր հակամարտության ընթացքում նրանք գործել են շատ պատասխանատու։

Ցավոք, հիմա նրանք կրկին սկսում են. երեկ երեկոյան կրակել են Սաուդյան Արաբիայի երկու նավերի վրա։ Խնդրում եմ, թող այս ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ծառայի որպես ապացույց, որ եթե նրանք կրկին դա անեն, ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի Իրանին, քանի որ հուսիթները Իրանի Սուրոգատներն ու/կամ Պրոքսի անձինք են, և Իրանի վրա կկիրառվեն լուրջ ռազմական պատիժներ, և իհարկե, հենց հուսիթներին, որոնցից ես շատ հիասթափված եմ, քանի որ նրանք մինչ այժմ գործել են շատ պրոֆեսիոնալ և խելացի։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»։

Leave a comment