Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին

Հասարակություն

23.07.2026 | 16:52

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է ՀՀ կառավարության 25.01.2005թ. թիվ 147 և 31.03.2005թ. թիվ 392-Ա որոշումների պահանջները և, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունների սահմանները, օտարել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Գյումրի քաղաքի «Սև Բերդ» ամրոցը և հարակից հողատարածքը, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Սարգսյանի նկատմամբ այս գործով խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Արաքս Մամուլյան

Leave a comment