ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց

Հասարակություն

23.07.2026 | 16:40

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով ամբաստանյալ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշումը կայացնելուց հետո ընդգծեց, որ միաժամանակ անփոփոխ է թողնում մինչ այդ կիրառված համակցված խափանման միջոցներ 2 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։

Պաշտպանական կողմը խափանման միջոցի փոփոխման հիմքում Սարգսյանի առողջական վիճակն դրել, նշելով, որ օրեր առաջ ուշագնաց է եղել, տեղափոխվել հիվանդանոց։ Մեղադրանքի կողմն առարկել էր, միևնույն ժամանակ միջնորդելով երկարացնել տնային կալանքը ևս 2 ամսով։

Հիշեցնենք՝ Իգոր Սարգսյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինվել էր 2025 թվականի նոյեմբերին։

Ռոզա Վարդանյան

Leave a comment