https://arm.sputniknews.ru/20260723/aragatsvotni-marzum-eghbajrnery-grtnakvov-spanel-en-56-amja-mvory-nranq-dzerbakalvel-en–104971809.html
Արագածոտնի մարզում եղբայրները գրտնակով սպանել են 56-ամյա մորը. նրանք ձերբակալվել են
Արագածոտնի մարզում եղբայրները գրտնակով սպանել են 56-ամյա մորը. նրանք ձերբակալվել են
Sputnik Արմենիա
Ոստիկանությունից հայտնում եմ, որ 25–ամյա և 20–ամյա եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T16:30+0400
2026-07-23T16:30+0400
2026-07-23T16:31+0400
հհ ոստիկանություն
մայր
որդի
սպանություն
արագածոտնի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24840465_0:245:2771:1803_1920x0_80_0_0_f5736cc714bbffb6b9320d3724060e03.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Արագածոտնի մարզում եղբայրները գրտնակով սպանել են մորը, ապա նրա մարմինը թաքցրել հողաշերտի տակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 22–ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ Մելիքգյուղի բնակիչ, 1970 թվականին ծնված Ռ․Մ․–ն անհետ կորել է։ Մինչդեռ, պարզվել է, որ այս տարվա մարտ ամսին գյուղի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25–ամյա և 20–ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․Մ․–ին։ Ոստիկանությունից հայտնում եմ, որ հուլիսի 22–ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն։ Եղբայրներից մեկը խոստովանել է կատարվածը։ Նախաքննությունը շարունակվում է։
արագածոտնի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24840465_19:0:2750:2048_1920x0_80_0_0_71648634df1e60aacd5686f732cdcfea.jpg.webp
հհ ոստիկանություն, մայր, որդի, սպանություն, արագածոտնի մարզ
հհ ոստիկանություն, մայր, որդի, սպանություն, արագածոտնի մարզ
Ոստիկանությունից հայտնում եմ, որ 25–ամյա և 20–ամյա եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն։
Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 22–ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել, որ Մելիքգյուղի բնակիչ, 1970 թվականին ծնված Ռ․Մ․–ն անհետ կորել է։ Մինչդեռ, պարզվել է, որ այս տարվա մարտ ամսին գյուղի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 25–ամյա և 20–ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը՝ Ռ․Մ․–ին։
«Հանցագործությունը քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով նրանք դիակը տեղափոխել են նշված հասցեի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն և թաքցրել հողաշերտի տակ։ Մատնանշած վայրում ոստիկանները հայտնաբերել են 56–ամյա կնոջ դին»,– ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունից հայտնում եմ, որ հուլիսի 22–ին եղբայրները հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն։ Եղբայրներից մեկը խոստովանել է կատարվածը։
Նախաքննությունը շարունակվում է։