Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ փոխվարչապետի որոշմամբ՝ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին տրամադրվել է ամենամյա արձակուրդ։

Արփինե Սարգսյանին տրվել է 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ աշխատանքային օր տևողությամբ։

Արձակուրդը նախատեսված է 2026 թվականի հուլիսի 27-ից մինչև հուլիսի31-ը ներառյալ։

Որոշման համաձայն՝ նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունները տարբեր օրերի կկատարեն ՆԳ նախարարի տեղակալները։

Մասնավորապես՝

հուլիսի 27-29-ը ներառյալ Արփինե Սարգսյանին կփոխարինի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը,

հուլիսի 30-31-ը ներառյալ՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։

Leave a comment